Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայոց Եկեղեցին դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները

Հայոց Եկեղեցին դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները
17.07.2025 | 12:11

Սիրելի լրագրողներ,

Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների (աշխարհիկ ու կրոնական) ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար:

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում, ազգային-եկեղեցական ընտանիքների քայքայում, որպեսզի այդպես ձևավորվի դերաքրիստոսին ծառայող անբան, անինքնություն և անզգամ մոլորյալների զանգված:

Հայոց Եկեղեցին ի սկզբանե գիտե այդ մասին և դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները:

Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը:

Երևելի ու աներևույթ թշնամին՝ իր չար արբանյակներով ու կամակատարներով, ամեն կերպ նկրտում է թշնամություն ցանելով՝ հայ հասարակության միջից արմատախիլ անել սերն ու միասնությունը:

Իսկ Հայոց Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը հենց այդ սիրո և միության թթխմորն են եղել, կան և կլինեն ցկատարած աշխարհի:

Սեր և միություն, լույս և խաղաղություն մեր սիրելի Ազգին և Հայրենի երկրին:

Աստված մեզ օգնական:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ